23/05/2016 14:12
Տաջիկստանում կողմ են սահմանադրական բարեփոխումներին և լրացումներին
Տաջիկստանի բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել սահմանադրական բարեփոխումներին և լրացումներին: Ինչպես հայտնում է «РИАНовости»-ն, հանրաքվեին մասնակցել է 4 միլիոն 380 հազար ընտրող, որոնցից 3 միլիոն 814 հազարը կամ ընտրողների 94,5%-ը դրական վերաբերմունք է հայտնել սահմանադրական բարեփոխումներին և լրացումներին, դեմ է քվեարկել 134 հազար 171 մարդ կամ 3,3%-ը։
Միջազգային փորձագետներն ուշադրություն են դարձնում այն բանին, որ հանրաքվեից հետո երկրի նախագահի պաշտոնը ստանձնած Էմոմալի Ռահմոնն իրավունք է ստացել անսահմանափակ մասնակցել նախագահի ընտրություններում: