23/05/2016 14:45
Տոկիոն և Պանաման կփոխանակվեն հարկային տեղեկություններով
Տոկիոն և Պանաման պայմանավորվել են փոխանակվել հարկային տեղեկություններով: Ինչպես հայտնում է REGNUM գործակալությունը, համաձայնագիրը, որը շուտով ստորագրվելու է, թույլ կտա փոխանակվել օֆշորային գոտում գործող ընկերությունների բանկային հաշիվների մասին տեղեկություններով:
Նման տեղեկություն հայտնվել է Ճապոնիայի կառավարությունից, հայտնում է Kyodo News-ը:
Համաձայնագիրը ստորագրվելու է, երբ կողմերը կարգավորեն ներքին գործընթացների կարգը՝ կապված տվյալների փոխանակման հետ:
Նշվում է, որ պայմանագիրը Պանամայի համար կդառնա առաջինը՝ Mossack Fonseca արխիվներից այսպես կոչված «պանամական փաստաթղթերի» արտահոսքից հետո: