23/05/2016 13:30
Ֆրանսիայի ամբողջ տարածքում հարյուրավոր ավտոլցակայաններ դադարեցրել են աշխատանքը
Ֆրանսիայում հարյուրավոր ավտոլցակայաններ դադարեցրել են աշխատանքը, քանի որ արհմիությունների անդամները փակել են հասանելիությունը նավթի վերամշակման գործարաններին և նավթի պահեստարաններին, հայտնում է «Интерфакс»-ը:
Աշխատավորները կազմակերպել են բողոքի ակցիա՝ աշխատանքային բարեփոխման մասին ժողովրդականություն չվայելող օրինագծի պատճառով:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ իշխանությունները բավարար ռեսուրսներ ունեն վառելիքի մատակարարման արգելափակումը հաղթահարելու համար: Ըստ նրա՝ նավթավերամշակման որոշ գործարանները և նավթի պահեստարանները կվերաբացվեն առաջիկա ժամերին կամ օրերին:
Ֆրանսիայի 12 հազար ավտոլցակայաններից 820-ը կիրակի ամբողջովին սպառել են իրենց պահուստները, իսկ 800-ում վառելիքի առնվազն մեկ տեսակ վերջացել է: