23/05/2016 11:55
Վարդան Այվազյան. Ոնց ֆռա, էտ եվրասիականի հարցը պիտի պզիկին դնի
Ֆինանսների նախարարությունը գնահատական չունի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցության հետևանքով բացասական ազդեցության վերաբերյալ:
«ԵԱՏՄ-ի մասով բացասական ազդեցություն ունենալու վերաբերյալ գնահատական ես չունեմ, բայց չենք կարող ամեն ինչ դիտարկվել կամ բացասական, կամ դրական: ԵԱՏՄ անդամակցոությունը ևս ունի և բացասական, և դրական կողմեր: Բացասականն այն է, որ բերել է ընթացիկ հաշվի պակասուրդի կրճատման: Այլ հարց է, թե ինչի հաշվին է եղել դա», - ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոքբելյանի հարցին:
Նա, մասնավորապես, հետաքրքրվեց, փոխնախարարից, թե ինչպիսի՞ բացասական ազդեցություն ունեցավ ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանի ընդհանուր տնտեսության վրա:
«Ես չգիտեմ տնտեսական ցուցանիշ, որը բացասական չի եղել անցած տարի արտաքին աշխարհից եկող ազդակներին: Միայն ապրանքաշրջանառությունը եթե դիտարկենք, թե ներմուծում, թե արտահանում՝ այդ թվում նաև ԱՊՀ երկրներ, շատ ակնհայտ է դառնում», - հեգնեց պատգամավորը:
Մինչ Ատոմ Ջաջուղազյանը կպատասխաներ պատգամավորի հարցին, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը տեղից արձագանքեց. «Ոնց ֆռա, էտ եվրասիականի հարցը պիտի պզիկին դնի»: