23/05/2016 15:33
Արաբկիրում սպասվում են ջրամատակարարման ընդհատումներ
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին սպասվող ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Պլանային աշխատանքներով պայմանավորված` մայիսի 25-ին ժամը 10.00-24.00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Կոմիտասի պող. 40, 42, 44, Վրացական փող. 1-ից-10, Փափազյան փող. 15, 17, Սունդուկյան փող. 19, 27, Վաղարշյան փող. 15, 18 համարների, Հր. Քոչար փող. 9-ից-169 և Ն. Զարյան փող. 1-ից-15 համարների ու անհատական տնատիրությունների, Ռիգայի փողոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: