23/05/2016 14:30
Լոնդոնում ցուցադրել են ստորջրյա քաղաքներին պատկանող մոտ 200 իր (Տեսանյութ)
Լոնդոնում ցուցադրել են ստորջրյա հանելուկային քաղաքներից բերված գտածոներ: Ինչպես հայտնում է NTD.ru-ն, մոտ 200 իր հայտնաբերվել էր նախորդ դարի վերջում՝ Միջերկրական ծովում:
Դրանք պատկանում են Հերաքլիոն և Կանոպուս քաղաքներին: Գիտնականների խոսքով՝ դեռ ուսումնասիրվել է քաղաքների ընդամենը 5 տոկոսը: «Խորտակված քաղաքներ. Եվրոպայի կորուսյալ երկիրը» խորագրով ցուցահանդեսը կանցկացվի մինչև նոյեմբերի 27-ը: