23/05/2016 20:46
Վարչապետը խաղող մթերողների հետ քննարկել է արտահանման ծավալների վերականգնման հարցը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խաղող մթերող ձեռնարկությունների ղեկավարներների ու շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկել է արտահանման ծավալների վերականգնմանը վերաբերող հարցեր, տեղեկանում ենք Կառավարության լրատվական ծառայությունից:
Անդրադարձ է կատարվել այս տարի խաղողի մթերումների կազմակերպմանը, առկա խնդիրներին:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարներին՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված տնտեսական իրողությունները, շարունակել ձեռնարկությունների հետ քննարկումները՝ ոլորտի զարգացմանն ուղղված քայլեր մշակելու, նոր շուկաներ գտնելու ուղղությամբ, ինչպես նաև օժանդակել տնտեսվարողներին՝ առկա խնդիրները հաղթահարելու համար: