24/05/2016 15:14
Վենեսուելայում Coca-Cola-ի արտադրությունը դադարեցվել է շաքարի բացակայության պատճառով
Coca-Cola ընկերության ներկայացուցիչը երեկ հայտարարել է, որ Վենեսուելայում Coca-Cola-ի արտադրությունը դադարեցվել է շաքարի բացակայության պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
«Վենեսուելայում շաքարի մատակարարները մեզ տեղեկացրեցին, որ իրենք ժամանակավորապես դադարեցնում են իրենց գործունեությունը հումքի բացակայության պատճառով»,- ասել է Coca-Cola ընկերության խոսնակ Քերրի Տրեսլերը:
Նշենք, որ Վենեսուելան այժմ գտնվում է խոր ճգնաժամի մեջ, ինչի պատճառով երկրով մեկ բողոքի ցույցեր էր են տեղի ունենում: