24/05/2016 11:28
Toyota-ն ԱՄՆ-ում հետ է կանչում 1,58 մլն ավտոմեքենա
Ճապոնական Toyota ավտոկոնցեռնն ԱՄՆ-ում հետ է կանչում 1.58 մլն ավտոմեքենա: Այս մասին հայտնում է «РБК»-ն՝ հղում անելով ընկերության կայքին:
Նպատակն է՝ փոխել առջևի նստատեղի Takata ընկերության անվտանգության անսարք բարձիկները, որոնք վտանգ են ներկայացնում երթևեկության համար:
Հետ են կանչվել Toyota-ի, Lexus-ի և Scion-ի որոշ մոդելներ: Վերանորոգման աշխատանքների համար հաճախորդները լրացուցիչ գումար չեն ծախսի: