24/05/2016 09:34
Մատաղիսի զորամասի պաշտոնանկ եղած հրամանատարը Խաչատուրովի սանիկը չէ
Ապրիլյան իրադարձություններից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանը հրաժեշտ է տվել պաշտոնին: «Ժամանակի» տեղեկություններով՝ գնդապետ Ամիրխանյանը լարված հարաբերությունների մեջ է Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի հետ:
ԶԼՄ-ները մի քանի օր է՝ գրում են, թե Ամիրխանյանը Խաչատուրովի սանիկն է: Թերթին հաջողվել է պարզել, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ըստ թերթի աղբյուրի՝ Ամիրխանյանը ոչ մի նոր պաշտոնի չի ստանալու, պաշտոնից ազատվել է վերջնականապես: