24/05/2016 09:49
Գազի սակագնի նվազեցնելու հարցը ՀԾԿՀ-ն կքննարկի մայիսի 31-ի նիստում
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 31-ի գումարվելիք նիստում կքննարկի սպառողին մատակարարվող բնական գազի սակագները նվազեցնելու հարցը:
Մասնավորապես, ՀԾԿՀ-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշակի նախագծով նախատեսվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր բնական գազ սպառողին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանել 146 հազար 700 դրամ: Իսկ, ահա, խոշոր ձեռնարկությունների համար ՀԾԿՀ-ն կսահմանի 23 դրամով ցածր՝ 257 դոլար՝ հազար խորանարդ մետրի համար, որը դրամով կազմում է 1 խորանարդը՝ 123,4 դրամ: Նախատեսվում է, որ որոշումն ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: