24/05/2016 09:47
Վահան Շիրխանյանը, հնարավոր է, ազատ արձակվի
Նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հայտնի խմբի գործով անցնող Վահան Շիրխանյանին, հնարավոր է, մոտ օրերս ազատ արձակեն կամ փոխեն խափանման միջոցը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասել է նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը:
«Մեզ մոտ նման համոզմունք է առաջացել, քանի որ Շիրխանյանի հետ վերջին շրջանում որևէ քննչական գործողություն չի կատարվել: Օրերս լրանում է նրա կալանքի ժամկետը, բայց քննությունը իրականացնող մարմինը կալանքը երկարացնելու միջնորդությամբ դեռ չի դիմել դատարան: Հույս ունենք, որ իրոք այս անգամ կփոխվի պաշտպանյալիս խափանման միջոցը»,-հավելել է փաստաբանը: