24/05/2016 11:19
ԱՄՆ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ն կպահպանի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ հույս ունենալով, որ Եվրամիությունը նույնպես այդպես կվարվի: San Francisco Chronicle-ի փոխանցմամբ` այս մասին երկուշաբթի հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների հարցերով համակարգող Դենիել Ֆրիդը:
Ֆրիդի կարծիքով՝ պատժամիջոցները հաջողությամբ զսպել են Ռուսաստանի ցանկությունը աջակցել ապստամբներին Ուկրաինայում և ստիպել են Մոսկվային մասնակցել Արևմուտքի կողմից միջնորդավորված խաղաղության գործընթացին:
Ֆրիդը նաև նշել է, որ պատժամիջոցների շնորհիվ հնարավոր դարձավ «կանխել շատ ավելի վատ սցենարը»:
Հիշեցնենք, որ Եվրոպայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների գործողության ժամկետը լրանում է այս ամառ: ԵՄ առաջնորդները հունիսի վերջին կհանդիպեն, որպեսզի որոշեն թե արդյոք երկարացնում, փոփոխում կամ չեղյալ են հայտարարում այդ պատժամիջոցները: