24/05/2016 15:33
ԱՄՆ-ում տասնյակ դպրոցներ են տարհանվել
Ամերիկյան մի շարք նահանգներում տարհանվել կամ արգելափակվել են տասնյակ դպրոցներ՝ պայթյունների սպառնալիքների պատճառով, հայտնում է «РИАНовости»-ին:
Տարհանվել է 9 ուսումնական հաստատություն՝ Կոլորադո, Այովա, Մոնտանա և Կոննեկտիկուտ նահանգներում: Եվս 3 դպրոց՝ Կալիֆորնիայում, Վաշինգտոնում և Նյու Յորքում, արգելափակվել են:
Նշվում է, որ սպառնալիքներով զանգերի մեծ մասը ավտոմատ են եղել, սակայն հայտնի չէ՝ դրանք փոխկապակցված են եղել, թե ոչ: