24/05/2016 16:20
Ազատ գետի ծրագիրը կապ չունի Կոտայքի մարզպետարանի հետ. Գուլոյան
Գառնիի բնակիչների պահանջին կառավարության ղեկավարը համապատասխան լուծում է առաջարկել, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
«Վարչապետն եկավ, իր դիրքորոշումը հայտնեց, որոշումը կայացրեց », - ասաց նա:
Նշենք, որ վարչապետը համաձայնեց չեղարկել Ազատ գետի ջրերը Արարատի մարզի գյուղերի դաշտերը ոռոգելու ծրագիրը:
Կ.Գուլոյանը հավելեց, թե այդ ծրագիրը ոչ մի կապ չունի մարզպետարանի հետ:
«Բայց ես անձամբ հանդիպել եմ գառնեցիների հետ, նրանց խնդիրը հասցրել համապատասխան մարմիններին», - նշեց նա: