24/05/2016 13:57
Արամ Սարգսյան. Ժողովրդի պահանջին ի պատասխան Կառավարությունն ասում է՝ «մամայիս արև, էլ չեմ անելու»
Ոչ ոք չէր խանգարում պետական ուռճացված համակարգին դեռ 20 տարի առաջ կրճատել ծառայողական մեքենաների քանակը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը.
«Այդ գործընթացին ոչ ոք չէր խանգարում: Երբ ժողովրդի պահանջները խստացան, Կառավարությունը սկսեց ասել՝ «մամայիս արև, պապայիս արև՝ էլ չեմ անելու»: Սա պարզապես երեխայություն է»,- ասաց Արամ Սարգսյանը:
Ըստ նրա, եթե չլինեն համակարգային փոփոխություններ, ապա այս ամենը պարզապես դեկլարացիոն բնույթ կունենա.
«Մեծահարուստներին այլևս վտանգ չի սպառնում: Այսօր կրճատվում են 80-ական թվականների մեքենաներ, իսկ խնդիրն իրականում համակարգային փոփոխության մեջ է»,- ամփոփեց Դեմոկրատական կուսակցության ղեկավարը: