24/05/2016 20:22
Նախարարություն. Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի և ծեծկռտուքի հետ որևէ առնչություն չունի
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը հերքել է տեղեկությունը, թե նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնազոր ունի և որևէ կերպ կապված է նախարարության բակային տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ :
Նախարարության լրատվական ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. "Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվության և ՀՀ քննչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության բակային հատվածում 2016 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում տեղի է ունեցել միջադեպ, որի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը թիկնապահներ չունի, և նշված միջադեպի հետ որևէ առնչություն չունի"։
Ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրը հայտնել էր, որ Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով կալանավորվել է նախարարի վարորդ Սուրեն Վարդանյանը: