24/05/2016 11:52
Գլխավոր դատախազությունը հաստատում է Գագիկ Բեգլարյանի թիկնապահների կալանավորման մասին տեղեկությունը
Հայաստանի Գլխավոր դատախազությունից հաստատել են տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահների մասնակցությամբ քրեական գործի և նրանց կալանավորման մասին տեղեկությունը:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գլխավոր դատախազության աշխատակիցը հաստատեց քրեական գործ հարուցելու և կալանավորված անձանց փաստը, նշելով, որ մոտակա ժամանակահատվածում կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն:
Նշենք, որ քրեական գործը քննվում է Հայաստանի Քննչական կոմիտեում:
Ավելի վաղ Aysor.am-ի աղբյուրը տեղեկացրել էր, որ գործարար Սերգեյ Աբովյանին ծեծի ենթարկելու գործով որպես մեղադրյալ ներգրավվել է հինգ մարդ:
Նրա խոսքով, քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները:
«Նրանցից չորսը կալանավորվել են», - ասաց Aysor.am-ի զրուցակիցը: