24/05/2016 20:02
Գյումրիի վարկային ծրագրի նախագիծը շուտով կներկայացվի Ազգային Ժողով
Գյումրիի վարկային ծրագիրը պետք է արդյունավետ ծախսվի, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
«Վարկային այդ ծրագիրը կանցնի ՍԴ, այնուհետև ԱԺ: Այդ վարկային ծրագիրն իր մեջ պարունակում է փողոցների ասֆալտապատում, մայթերի և հետիոտն ուղիների վերանորոգում, քաղաքի լուսավորում, ինչպես նաև կանգառների կանոնակարգման խնդիրներ», - ասաց նախարարը:
Նախարարի խոսքով, միայն այդ ամենը կազմակերպելուց հետո կտրամադրվեն տուրիստական որոշակի կլաստերներ՝ Գյումրին ավելի գրավիչ դարձնելու և հանրապետության երկրորդ բևեռը դարձնելու համար: