24/05/2016 13:21
Դավիթ Հարությունյան. Կառավարության որոշումները կրճատվելու են մոտ 4 անգամ
Կառավարությունը պատրաստվում է կրճատել որոշումների քանակը, հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակամզի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
«Էապես կրճատելով կառավարության որոշումները՝ կլիներ լավագույն ցուցանիշը: Մենք պատրաստվում ենք մոտ մեկ տարվա ընթացքում հասնել ռազմավարական այնպիսի արդյունքի, որ կառավարության որոշումները կրճատվեն մոտ 4 անգամ», - ասաց Դ.Հարությունյանը խորհրդարանում 2015 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, տարեկան 10 հազարից ավելի որոշումներ ու փորձագիտական եզրակացություններ են ունենում, որից հասկանալի է դառնում, թե ինչքան մեծ է ծանրաբեռնվածությունը:
«Եկել ենք կարևոր եզրակացության, որ կառավարությունը որոշումներ է ընդունում ավելին, քան իրականում պետք է», - ասաց Դ.Հարությունյանը: