24/05/2016 12:21
Օքսֆորդի համալսարանում ԼՂՀ հակամարտությանը վերաբերող քննարկում է լինելու
Այսօր՝ մայիսի 24-ին Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնիի քոլեջում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող քննարկում է լինելու, տեղեկացնում է Օքսֆորդի համալսարանում Կովկասի, եվրոպական անվտանգության և ամբողջ Մերձավոր արևելքի հարցերով մշտական հեղինակ-ներկայացուցիչ, վերլուծաբան Դենիս Սամութը:
«Այսօր՝ ժամը 14:00-ին, Օքսֆորդի համալսարանի Սուրբ Էնթոնիի քոլեջում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա լայն տարածաշրջանային ռազմավարական հետևաները» թեմայով ելույթ եմ ունենալու»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է բրիտանացի հեղինակը:
Նա տեղեկացրել է, որ թեմային անդրադառանալու են նաև պրոֆեսոր Ռոյ Էլլիսոնը, պրոֆեսոր Նեիլ Մաքֆարլանը, դոկտոր Լեիլա Ալիյևան և Սոս Ավետիսյանը:
Քննարկման նախաձեռնողն է Ալեքսանդր Սեկհինաշվիլին: «Մենք Օքսֆորդում պետք է ավելի շատ հանդիպումներ ուենանք Հարավային Կովկասի թեմայով»,-գրել է Դենիս Սամութը: