24/05/2016 20:27
ԵԱՏՄ-ն գործադիր խորհրդի նոր նախագահ ունի
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն ընտրվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Գործարար խորհրդի նախագահ: Այս մասին հայտնում են ԵՏՀ մամուլի ծառայությունից և տեղեկացնում նաև, որ Խրիստենկոն խորհուրդը կգլխավորի չորս տարի ժամկետով:
ԵԱՏՄ Գործարար խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրն ստորագրվել է 2015 թվականի մայիսին՝ Աստանայի ութերորդ տնտեսական համաժողովի արդյունքներով: Որպես Գործարար խորհրդի հիմնադիրներ են հանդես եկել Հայաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) միությունը, Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատը՝ «Աթամեքեն»-ը, Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը, Բելառուսի «Արդյունաբերողների և ձեռնարկատերերի համադաշնություն» ոչ առեւտրային կազմակերպությունների միությունը, Ղրղզստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միությունը: