24/05/2016 14:18
Բունդեսթագի փոխնախագահ. Գերմանիան կդատապարտի Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի կոտորածը
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևում առաջին հերթին կդատապարտվի Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի և հայ քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ կատարված տեղահանումները, բռնութունն ու ջարդերը, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Գերմանիայի Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը:
«Այս բանաձևի մեջ մենք դատապարտելու ենք նաև այն տխրահռչակ դերը, որն ունեցել է Գերմանական կայսրությունը՝ լինելով այն ժամանակ Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակիցը: Դատապարտելու ենք այն, որ Գերմանական կայսրությունը չի կանխել այն ոճրագործությունը, որը տեղի է ունեցել իր գլխավոր դաշնակցի կողմից»,-հայտարարել է գերմանացի պաշտոնյան:
Վերջինս ընդգծել է, որ բանաձևում հիշատակվելու և ոգեկոչվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: