24/05/2016 12:56
Մարուքյանը չի հավատում, թե կառավարությունը փորձում է ծախսերը կրճատել
Հայտարարում է, թե պետական ապարատն ուռճացված է ծախսերի մասով, սակայն պարզվում է, որ կրճատում են օգտագործված մեքենաները, իսկ աշխատակազմի կրճատումների մասով վերաիմաստավորվելու է, 2015-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Ես չեմ հավատում, թե Կառավարությունը փորձում է ծախսերը կրճատել: Ոչ մի լավ նորություն չիմացանք»,-ասաց նա:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, սակայն, խորհուդ տվեց ծանոթանալ հաշցետվությանը:
«Ես ամենևին չասացի ուռճացված պետական ապարատի մասին, չեմ ասել չօգտագորվող մեքենաների կրճատման մասին, այլ ասացի՝ իհարկե կան չօգտագովող մեքենաներ: Ես հայտարարեմ եմ 109 մեքենաների մասին, սա նշանակում է այդքան մեքենայի ծախս բյուջեից դուրս է գալիս»,-ասաց Դ. Հարությունյանը՝ ընդգծելով, որ դրանց վրա հսկայական գումար է ծախսվում:
Կառավարության աշխատակազմի ղեկվար-նախարարը օրինակ բերեց, որ իրավական ծառայությունում 9000 գրության համար 13 հոգի է ընդամենն աշխատում:
«Այնպես որ՝ խոսել ուռճացման մասին, սխալ է: Չեմ կարծում, որ 13 հոգով հնարավոր է այդքան փաստաթուղթ ուսումնասիրել»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանին, թերևս, չգոհացրեց Դ. Հարությունյանի պատասխանը: Նա ասաց, որ ուռճացված ասելով այդ 13 հոգուն նկատի չունի:
«Օրինակները շատ-շատ են: Օրինակ՝ մարզետարանները ուռճացված թվով աշխատողներ ունեն, ինչն ակնհայտ է: Կցանկանայի չմնալ հռետորաբանության մակարդակում»,-արձագանքեց Է. Մարուքյանը: