24/05/2016 15:39
Լևոն Հովսեփյան. Թուրքիան ամենօրյա ռեժիմով աշխատում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման դեմ
Գերմանական Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման միտումները դրական են, սակայն խնդիրն այնքան էլ պարզ չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Միտումները խոստումնալից են, բայց այդուհանդերձ կա Թուրքիայի հետ հարաբերությունների հարցը, փախստականների խնդիր և այլն», - ասաց թուրքագետը:
Ըստ նրա՝ Թուրքիան ամենօրյա ռեժիմով աշխատում է այս բանաձևի ընդունման դեմ, գործի է դրված նաև մեծաքանակ թուրքական համայնքը Գերմանիայում.
«Մի քանի անգամ արդեն Գերմանիային հայտարարություններով հիշեցրել են տեղում 3 միլիոնանոց թուրքական համայնքի մասին, որը դժգոհ կլինի նման բանաձևի ընդունումից», - ասաց Լևոն Հովսեփյանը:
Թուրքագետն ընդգծեց, որ կարևոր է նաև, թե ինչ տեսքով կընդունվի բանաձևը:
«Մասնավորապես կարևոր է Ցեղասպանության հարցում Գերմանիայի պատասխանատվության մասնաբաժնի ստանձնումը», - ասաց նա: