24/05/2016 14:05
Խորհրդարանը կառավարության հայտարարությանը չի հետևի, սակայն կգնա կրճատումների ճանապարհով
Ազգային Ժողովը ինքնուրույն կառույց է՝ օրենսդիր իշխանություն, և գործադիր իշխանության ասածները խորհրդարանին չեն վերաբերում, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
«Մենք չենք հետևելու կառավարության հայտարարությանը, սակայն մեզ մոտ ևս չեն բացառում կրճատումները, քանի որ այդ աշխատանքները վաղուց են սկսվել: Եթե լսել եք վարչապետի հայտարարությունն, ապա նա ևս ասաց, որ կհորդորեն ԱԺ-ին ու իշխանության մյուս ճյուղերին», - շեշտեց նա:
Նրա խոսքով՝ կրճատումների անցնեու համար նախ պետք է հստակ դրվեն խնդիրները:
«Միջազգային պրակտիկան վկայում է, որ պառլամենտներին կից գործում են օրենսդրական գիտահետազոտական ինստիտուտներ, որոնք էլ հիմնականում իրենց վրա են վերցնում օրենսդրական մշակումների այդ ծանր բեռը: Առանձին հարեցերի վերհանումը, մշակումը, դա նրանց պարտականությունն է: Եվ հենց այս համատեքստում պետք է դիտակել՝ ԱԺ-ն ունի ավելորդ հաստիքներ, թե՝ ոչ, կարող է փոքր հաստիքներով այդ աշխատանքն իրականցնել, թե՝ ոչ», - ասաց Հ.Թովմասյանը: