24/05/2016 16:33
2015թ.-ին Երևանի քաղաքապետարանը ծախսել է 57 միլիարդ 66 միլիոն 873 հազար դրամ
2015թ.-ին Երևանի քաղաքապետարանի ծախսերը կազմել են 57 միլիարդ 66 միլիոն 873 հազար դրամ, այսօր ԱԺ-ում նախորդ տարվա բյուջեի կատարողականը ներկայացնելիս ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
«57 միլիարդ 66 միլիոն 873 հազար դրամանոց բյուջեն 100 տոկոսով կատարվել է», - ընդգծեց Երևանի փոխքաղաքապետը:
Նրա խոսքով՝ գումարը ծախսվել է մշակութային մի շարք միջոցառումների կազմակերպման վրա, գումար է հատկացվել թանգարանային գործունեությանը, կենդանաբանական այգուն, թատրոններին, ֆինանսավորվել են փողոցների վերանորոգման, արտաքին լուսավորության ցանցի պահպանման, շահագործման ծրագրեր: