24/05/2016 16:23
Կոտայքի մազպետարանը ծախսերի կրճատման հանձնարարական դեռ չի ստացել
Կոտայքի մազպետարանը դեռ ծախսերի կրճատման վերաբերյալ հանձարարական չի ստացել, Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը:
«Մարզում 8 ծառայողական մեքենա կա, և եթե վարչապետի հանձնարարականը լինի, ուրեմն՝ կկրճատենք նաև դրանց թիվը: Եթե հիմա հնձնարարություն կա, ֆինանսական խնդիրներ կան ընդհանուր հանրապետությունով մեկ, որ պետք է բոլորս միասին այդ հարցերը լուծենք, ի՞նչ է հո ինձ չե՞ն առաձնացնելու», - ասաց Կ.Գուլոյանը: