24/05/2016 11:13
2015 թվականին ՀՀ քաղաքացիություն է ստացել 10468 անձ
2015 թ-ի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվել է 4 մլրդ 580 մլն դրամ, խորհրդարանում հայտարարեց նախագահ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ներկայացնելով պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը:
Նրա խոսքով, ծախսերի կատարողականը կազմել է 98,6%:
Վ.Սարգսյանը նաև նշեց, որ նախորդ տարում ՀՀ քաղաքացիություն է ստացել 10468 անձ, որից 3156` սիրիահայեր, քաղաքացիությունից դուրս է եկել 2476 մարդ: Հատուկ կացության կարգավիճակ է շնորհվել 576 անձի: