24/05/2016 10:25
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում իրավիճակը հանգիստ է
Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել:
Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ անկանոն կրակահերթեր:
ՀՀ զինված ուժերը վերահսկում են սահմանային իրավիճակը և վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները: