24/05/2016 18:36
Հիլարի Քլինթոն. Թրամփը կսննկացնի Միացյալ Նահանգները
Այսօր ԱՄՆ նախագահի`դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը, ելույթ ունենալով Դեթրոիտում կազմակերպված միջոցառմանը, զգուշացրել է ամերիկացիներին, որ եթե Դոնալդ Թրամփը ընտրվի ԱՄՆ նախագահ, նա «կարող է սննկացնել ԱՄՆ-ի տնտեսությունը, ինչպես նա սննկացրել է իր ընկերությունները»:
Yahoo News-ի փոխանցմամբ` Քլինթոնը կարծում է, որ Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունը կհանգեցնի ցածր աշխատավարձերի, քիչ աշխատատեղերի և ավելի մեծ պարտքերի:
«Իսկապես, հարցրեք ինքներդ ձեզ, ինչպե՞ս կարող որևէ մեկը սննականալ, երբ նա խաղատուն ունի», - ներկաներին հարցրել է Քլինթոնը:
Թրամփին պատկանող ընկերությունները, այդ թվում նաև Trump Taj Mahal ընկերությունը չորս անգամ սնանկ են ճանանչվել, սակայն Թրամփը անձնապես իրեն սնանկ երբեք չի ճանաչել: