24/05/2016 11:44
Ազգային Ժողովը կրճատում է ծախսերը. Հրայր Թովմասյան
Ազգային Ժողովում կրճատվել են գործուղման, էլեկտրաէներգիայի և կապի միջոցների համար նախատեսված ծախսերը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
Պատասխանելով հարցին՝ հայտարարված խնայողությունների ու կրճատումների հետևանքով հնարավո՞ր է գործազրկությունը էլ ավելի մեծանա, նա նշեց. «Իսկ ո՞վ ասաց, որ մենք սկսել ենք հսատիքային կրճատումներից»:
«Այո, եթե ֆորմալ առումով վերցնենք, ապա այդ կրճատումների արդյունքում հնարավոր է գործազրկությունը մեծանա, բայց այդ կրճատումները պետք է դիտարկել որպես ավելորդ աշխատատեղ, որը ոչ մի գործառույթ չի իրականացնում: Իսկ միայն աշխատատեղի համար ունենալ ավելորդ հաստիքներ, տեղին չէ: Մենք միշտ խոսում ենք ադյունավետ պետության մասին, բայց մոռանում ենք դրա գլխավոր բաղադրիչների մասին: Այսինքն՝ այն արդյունավետ չինովնիկների, ովքեր իսկապես կարևոր գործառույթ են կատարում խնդիրները լուծելու համար», - հայտարարեց Հ.Թովմասյանը: