24/05/2016 20:58
Մանվել Գրիգորյան. Վահան Բադասյանը Արցախին դավաճանությունից բացի ոչինչ չի տվել
ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի վերադարձի կապակցությամբ ԵԿՄ վարչության շենքի մոտ միջոցառում էր կազմակերպվել: Լրագրողները գեներալին խնդրեցին մեկնաբանել իր անձի վերաբեյալ Վահան Բադասյանի հայտարարությունները, որին ի պատասխան Մանվել Գրիգորյանը նշեց, որ այդ հայտարարությանը որևէ կարևորություն չի տալիս:
«Եթե ինքը իրանից ինչ-որ բան ա ներկայացնում, թող մի հատ լավ բանաստեղծություն, ոտանավար կամ երգ գրի: Եթե գոնե հինգ մարդ իրան կլսի, կկարդա, ամոթ ընձի: Ինչ վերաբերում է իմ հասցեին հնչած հայտարարություններին, ապա ուզում ա իմ նկարը վերցնեն, տակն էլ մի հատ բան գրեն, հազար հատ կարդացոող կըլնի: Կարաք գնաք Արցախ ու ինձանից հարցնենք, ու կտեսնեք արցախցին ինչ ա ասում: Իսկ Վահան Բադասյանը էդ երկրին բացի դավաճանությունից ոչինչ չի տվել» ,- ասաց նա:
Գեներալի համոզմամբ՝ դա իր դեմ կազմակերպված ինչ-որ ակցիա էր, նախաձեռնություն, որով փորձել են ցեխ շպրտել իր անձի վրա:
«Իմ մասին տեղեկություններն ապրիլի երեքից-չորսը սկսեցին տարածվել, երբ որ նոր էինք մտել Արցախ: Դեռ այդ օրերին չգիտեինք էլ ով որտեղ ա, ինչ ա: Այդ ամենը որևէ կապ չուներ հնացած բաների հետ: Բադասյանը, թող գոնե էս հիսուն օրվա մեջ մի անգամ գնար դիրք: Ավելի ճիշտ գնացել ա, տրակտորներով փող աշխատելու համար», - ասաց նա: