24/05/2016 21:36
Մանվել Գրիգորյան. Պատերազմով անցած փոխգնդապետն ու մայորը երևանցի տղային գոռում էին «հրամանատար»
Գեներալ Մանվել Գրիգորյանն, ով այսօր է վերադարձել Արցախից, վստահեցնում է, որ սահմանին կանգնած զինվորը շատ ուժեղ է ու պատճաշ կերպով իրականացնում է իր առջև դրված մարտական խնդիրը:
«Մեր երեխեքը ինձանից էլ, բոլորից էլ ուժեղ են: Գնացել էինք, մենք էինք զարմացել: Մեր էն տղաները, որ ժամանակին մեծ պատերազմ էին անցել՝ փոխգնդապետի, մայորի կոչումով, դիրքերում սերժանտի, երևանցի տղային գոռում էին «հրամանատար»: Էդքանը ձեզ բավարարո՞ւմ ա», - ասաց նա:
Գեներալի խոսքով՝ հայ զինվորն ու հայ ժողովուրդը այս օրերին ևս մեկ անգամ ապացուցեց, որ միասնական է:
«Մեր այդ միասնությունը Թուրքիային էլ վախեցրեց, Թուրքիայից զորակոչ էին անում, բերում էին ընդեղ», - ասաց Մ.Գրիգորյանը: