24/05/2016 19:27
Շուտով կհրապարակվեն Սնոուդենի նոր գաղտնի փաստաթղթերը
Լրագրող Դևիդ Միրանդան հայտարարել է, որ մոտ ժամանակներում կհրապարակվեն ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի նոր գաղտնի փաստաթղթերը, որոնք՝ ըստ նրա, մեծ իրարանցում կառաջացնեն աշխարհում, հայտնում է Life.ru-ն:
Նյութերը կհրապարակվեն Intercept ամսագրում: Միրանդան՝ Guardian-ի թղթակից Գլեն Գրինվալդի գործընկերն է, նրանք Սնոուդենի հետ միասին 2013 թվականից աշխատում են գաղտնի փաստաթղթերի վրա: