24/05/2016 14:24
Թռչող աղվեսների պատճառով Նոր Հարավային Ուելսում արտակարգ դրություն է հայտարարվել
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանությունները հայտարարել են Բեյթմեն-Բեյ նավահանգստային քաղաքում արտակարգ դրության սահմանման մասին՝ կապված այն բանի հետ, որ դրա տարածք են թափանցել մեծ թվով թռչող աղվեսներ, հայտնում է«Корреспондент»-ը։
Տեղի բնակիչները պնդում են, որ հազարավոր չղջիկանման աղվեսների աղմուկը, արտաթորանքը և հոտը իրենց կյանքն անտանելի են դարձրել։
Նահանգի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աղվեսների վերաբնակեցման համար տրամադրել 1.4 մլն դոլար։
Կենդանաբանների կարծիքով՝ կենդանիներին գրավում է տարածքում աճող ծաղիկների բույրը։
Կենսաբանները նշում են, որ այդ կենդանիները կարևոր դեր են խաղում բույսերի սերմերի տարածման գործում։