24/05/2016 10:16
«Նորմանդական քառյակն» աջակցում է Դոնբասում ԵԱՀԿ ոստիկանական առաքելության տեղակայմանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աջակցություն են հայտնել Դոնբասում ԵԱՀԿ ոստիկանական առաքելության տեղակայման անհրաժեշտությանը, փոխանցում է «РИАНовости»-ն:
Երեքշաբթի գիշերը կայացել է «Նորմանդական քառյակի» հեռախոսազրույցը:
Ուկրաինայի նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ Դոնբասում կրակի դադարեցման ապահովման համար ակնկալում է ԵԱՀԿ ոստիկանական առաքելության տեղակայումը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զաներն էլ իր հերթին նշել էր, որ ոստիկանական զինված առաքելությունը Դոնբասում ընտրությունների անցկացմանն օգնելու համար հնարավոր է միայն կողմերի համաձայնությամբ: