24/05/2016 09:31
Հսկայական պարտքերից խուսափելու համար Հայաստանը լքած Սամվել Բաբայանին երաշխիքներ են տրվել
Տևական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում, թե Հայաստան է վերադարձել Սամվել Բաբայանը: Երեկ պաշտոնապես հայտարարվել է նրա վերադարձի մասին: «Սամվել Բաբայան. Վերադարձ» քաղաքացիական նախաձեռնության մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով. «Արցախի պաշտպանության բանակի հիմնադիր, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը այսօր վերադարձել է Հայաստան: Վերջին շրջանում նա գտնվում էր Մոսկվայում:
«Չորրորդ իշխանությունը» գրել է, որ Սամվել Բաբայանը Հայաստանից հեռացավ բանկային պատմությունների արդյունքում: Թերթի տեղեկություններով՝ նա հսկայական պարտքեր կուտակեց՝ վարկային տեսքով, ապա քրեական հետապնդումից խուսափելու համար լքեց Հայաստանը: Եթե նա վերադարձել է, նշանակում է՝ կամ նրա պարտքերն են «ջրվել», կամ էլ իշխանությունների մակարդակով երաշխիք էր տվել, որ քրեական հետապնդում նրա նկատմամբ չի իրականացվի: