24/05/2016 15:24
Սուրիկ Խաչատրյան. Սերժ Սարգսյանը հո կոնկրետ չի՞ ասել 800 հեկտար
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից այսօր լրագրողները փորձեցին մեկնաբանություն ստանալ ղարաբաղյան հակամարտության գոտում 800 հեկտար տարածքներ զիջելու մասին:
Լսելով հարցը, մարզպետը վրդովվեց. «Էդ թիվն ո՞վ է ասել, է…»: Երբ իմացավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է հնչեցրել այդ տվյալը՝ հավելեց. «Էդ 800 հեկտարն ո՞վ ա չափել, դա հարաբերական է ասվել»:
«Սերժ Սարգսյանը հո կոնկրետ չի՞ ասել 800 հեկտար: Դրանք այդ բուֆերային գոտիներն են, որտեղ բնակավայրեր չկան: Այստեղ լուրջ մտահոգվելու տեղիք չկա, որովհետև դա ռազմավարական նշանակություն չունի մեզ համար», - ասաց նա:
Նա նաև նշեց, որ Թալիշը շարունակում է հայկական հող մնալ և ընդգծեց, որ մարդիկ կարող են գնալ ու բնակվել Թալիշում: