24/05/2016 15:19
Սուրիկ Խաչատրյան. Ֆոտոսեսիա անելու համար սահման չեմ մեկնել
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահեցնում է, որ սահման է մեկնել ոչ թե ֆոտոսեսիա անելու, ինչպես որ որակում են շատերը, այլ կամավորների խումբ է տարել:
«Ես ոչ մեկին հաշվետու չեմ և չեմ մեկնել սահման նկարվելու», - Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետը:
«Ես զորքը տարել եմ, եկել, ժամանակ առ ժամանակ գնացել ու եկել, հո չէ՞ի թողալու, որ մարդիկ մենակ մնան: Ուղիղ հիսուն օր մեր տղաները մնացին, էրեկ չէ առաջին օրն էլ հետ եկանք», - ասաց Ս.Խաչատրյանը: