24/05/2016 20:43
Կարկտահարությունից տուժած տնտեսությունների՝ բանկերին ունեցած վարկերի մարումը հնարավոր է հետաձգվի
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներ:
Կառավարության ղեկավարը եղել է կարկտահարված դաշտերում, ծանոթացել տեղացած կարկուտի պատճառած վնասներին, զրուցել գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզում հնարավորինս սեղմ ժամկետներում տեղադրել լրացուցիչ հակակարկտային կայաններ:
Գյուղացիների խնդրանքին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է Կենտրոնական բանկի հետ քննարկել կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսությունների՝ բանկերին ունեցած վարկերի մարման հետաձգման հարցը: