24/05/2016 11:37
Հայաստանի նախագահի աշխատակազմի ծախսերը 2015 թվականին աճել են շուրջ 10%
Հայաստանի նախագահի աշխատակազմի ծախսերը 2015 թվականին 2014-ի համեմատ աճել են շուրջ 10%, ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով 2015 թ-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է 2014 թվականի հուլիսի 1-ից աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրմամբ և պետական մրցանակների հանձմամբ:
«2015 թվականի արդյունքներով՝ տնտեսվել և պետական բյուջե է վերադարձվել 64 միլիոն 729 հազար դրամ», - ասաց նա:
Անդադառնալով ոչ ֆինանսական ցուցանիշներին՝ պաշտոնյան ասաց, որ 2015 թվականի ընթացքում Սերժ Սարգսյանը կատարել է 20 պետական, պաշտոնական և աշխատանքային այց արտերկիր, հյուրընկալել է մի շարք երկրների նախագահների, ընդունել Հայաստանում գտնվող ավելի քան 40 բարձրաստիճան պաշտոնատար անձանց:
«Հասարակական գործիչների հետ կայացել է 75 հանդիպում, շուրջ 50 հանդիպում է տեղի ունեցել Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ», - ասաց Վ. Սարգսյանը:
Նախագահի և նախագահի աշխատակազմի գործունեության լուսաբանման վերաբերյալ պատրաստվել է 463 հաղորդագրություն ԶԼՄ-ների համար, լրատվական դաշտի 372 վերլուծություն, president.am կայքում տեղադրվել է 1489 նյութ, կայքի այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 911 հազար 882 այցելություն: