24/05/2016 11:01
Ցուկերբերգը ցանկանում է քանդել իր առանձնատունը շրջապատող բոլոր տները
Facebook-ի հիմնադիր և պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը գնել է իր առանձնատունը շրջապատող բոլոր տները և փորձում է հասնել նրան, որ իշխանությունները դրանք քանդեն: Ինչպես հայտնում է RussiaToday-ը, Ցուկերբերգն այդպիսով փորձում է զրկել հարևաններին պատուհանից իրեն հետևելու հնարավորությունից:
FOX News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բոլոր շինությունները գնելու համար նա ծախսել է 30 միլիոն դոլար: Քանդված տների փոխարեն Ցուկերբերգը նախատեսում է կառուցել ավելի ցածր շինություններ: