24/05/2016 11:46
Օբամա. ԱՄՆ-ն կապահովի ազատ նավարկության իրավունքը Հարավչինական ծովում
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն և իր դաշնակիցները կհետևեն, որպեսզի Հարավչինական ծովում պահպանվի միջազգային կոնվեցիաներով նախատեսված ազատ նավարկության և թռիչքի իրավունքը:
Reuters լրատվական գործակալության փախանցմամբ` չնայած Օբաման բառացի չի նշել Չինաստանին, բայց նա ասել է, որ մեծ երկրները չպետք է ճնշեն փոքր պետություններին:
Նշենք, որ այսօր Օբամայի՝ Վիետնամ այցի երկրորդ օրն է: Նախօրեին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չեղարկում է Վիետնամին զենք վաճառելու էմբարգոն, ինչը զայրույթ էր առաջացրել Չինաստանում: