24/05/2016 14:38
Մշակույթի և գիտության գործիչներն Օբամային կոչ են արել հանդիպել Հիրոսիմայի վերապրածների հետ
Ամերիկյան մշակույթի և գիտության մոտ 70 ականավոր գործիչների խումբը՝ ներառյալ կինոռեժիսոր Օլիվեր Սթոունն ու լեզվաբան Նաոմի Խոմսկին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ են արել անպայման հանդիպել ամերիկյան ատոմային ռմբակոծությունը վերապրածների հետ մայիսի 27-ին Հիրոսիմա կատարելիք այցի ժամանակ։
Ինչպես հայտնում է «ТАСС»-ը, հղում անելով Kyodo գործակալությունը, այս մասին ասվում է հավաքական նամակում, որն ուղարկվել է Սպիտակ տան ղեկավարին:
«Ատոմային ռմբակոծության զոհերի հետ հանդիպումը թույլ կտա ոչ միայն իմանալ այդ մարդկանց տառապանքների մասին, այլև կծանոթացնի միջուկային զենքի ոչնչացման նրանց անզիջում ձգտմանը»,- նշվում է ուղերձում։