24/05/2016 15:17
ԱՄՆ-ում բացվելու է աթեիզմի ուսումնասիրման առաջին ամբիոնը
Միացյալ Նահանգների Մայամիի համալսարանն առաջին անգամ երկրում կբացի աթեիզմի ուսումնասիրման ամբիոն, հայտնում է Lenta.ru-ն: Ամբիոնը բացելու գումարը տրամադրել է 83-ամյա գործարար Լուի Ապպիջանին: Նա նվիրաբերել է ավելի քան 2 մլն դոլար:
«Ես կարծում եմ, որ սա քայլ է աթեիզմի օրենսդրական ճանաչման ուղղությամբ»,- հայտարարել է գործարարը:
Pew հետազոտությունների կենտրոնի զեկույցի համաձայն՝ կրոնական պատկանելիություն ունեցող ԱՄՆ-ի քաղաքացիների թիվը վերջին տարիներին աճել է: