24/05/2016 18:16
Մյասնիկյան և Մաշտոցի պողոտաներում երկու նոր արագաչափ կգործարկվի
Մայիսի 30-ից Երևանում նոր արագաչափեր են գործարկվելու, տեղեկանում ենք Ճանապարհային ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մասնավորապես, գործարկվելու է Մյասնիկյան պողոտայում տեղադրված արագաչափ սարքը՝ Մյասնիկյան-Հերացի փողոցների խաչմերուկից Գայի պողոտա ուղղությամբ՝ Կենդանաբանական այգու հարևանությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:
Նույն օրվանից Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղադրված արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով ընթացող տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու փաստերը: Նշված վայրում երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: