24/05/2016 12:44
Երեկվա ուժեղ քամու հետևանքով Հայաստանում գրանցվել է 446 արտակարգ դեպք
Մայիսի 23-ին, ուժեղ քամու հետևանքով ընդհանուր առմամբ Հանրապետությունում գրանցվել է 446 արտակարգ դեպք, որոնցից 379-ը՝ Երևանում, իսկ 67-ը՝ մարզերում, տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Երևանում ուժեղ քամուց գրանցվել է 211 տան տանիքի կառուցատարրերի, 105 ծառի, 5 գազի և 3 ջրի խողովակաշարի, 7 գովազդային վահանակի, 2 պատուհանի, 31 էլեկտրական սյան և 15 այլ շինությունների վնասվելու վերաբերյալ ահազանգ:
Արագածոտնի մարզում՝ 20 դեպք (վնասվել են տան և այլ շինությունների տանիքներ), Արարատի մարզում՝ 10 դեպք (9 տան և 1 շենքի տանիք), Արմավիրի մարզում՝ 11 դեպք (9 տան, 1 դպրոցի տանիք և ջերմոցի ապակիներ), Կոտայքի մարզում՝ 19 դեպք (10 տան, 6 շենք/շինության, 1 մշակույթի տան, 1 անասնագոմի տանիք և 1 ծառ), Գեղարքունիքի մարզում՝ 6 դեպք (1 դպրոցի, 1 ավտոտնակի, 2 տան տանիք և 2 ծառ), Լոռու մարզում՝ 1 դեպք (ծառ):
Նախօրեին ժամը 17.00-ից մինչև 18.00-ն հանրապետության տարածքում քամու ուժգնությունը կազմել է 18-22 մ/վրկ: