24/05/2016 10:46
Հունաստանում փախստականների ճամբարից մարդկանց տարհանում են
Հունաստանի իշխանությունները Մակեդոնիայի հետ սահմանին գտնվող փախստականների ճամբարից սկսել են աստիճանաբար տարհանել մարդկանց, հայտնում է REGNUM գործակալությունը:
Բալկանյան երթուղու փակումից հետո՝ Հունաստանի հյուսիսում, Իդոմենի քաղաքի մոտակայքում ավելի քան 10 հազար մարդ կազմակերպել էր վրանային ճամբար: Փախստականները մի քանի անգամ փորձել են հատել մակեդոնական սահմանը:
Նախատեսվում է, որ տարհանումը կտևի 3 օր: Արտասահմանցիներին կբնակեցնեն Սալոնիկ քաղաքի մոտակայքում: Այնտեղ նրանք կստանան բուժօգնություն և կապ կհաստատեն կազմակերպությունների հետ: