25/05/2016 11:44
Ազգային Ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի
Կառավարության նախաձեռնությամբ՝ Ազգային Ժողովն այսօր արտահերթ նիստ կգումարի:
Ինչպես հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը, նիստի օրակարգում ընդգրկված է երեք հարց. Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Աշխատանքային օրենսգրքում և ՀՀ լիցենզավորման օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթները:
Ազգային Ժողովում Ընտրական օրենսգիրքը ներկայացվում է երրորդ ընթերցման, որտեղ ընդգրկված է ընդդիմադիր ուժերի կողմից առաջ քաշված առաջարկների մեծ մասը:
Երկրորդ ընթերցմամբ այն հաստատվել էր 98 կողմ ձայների մեծամասնությամբ: